ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
06.05.2016 | 01:39

...թե Վարդան Օսկանյանն առանձնապես ոգևորված չի եղել կուսակցություն բացելու հեռանկարով, թեև ֆինանսական խնդիրներ չեն եղել: Ավելին, բավականին ապահովված է կուսակցությունն այդ առումով, չնայած գլխավոր մոդերատորն ասել է. «Սկսեք, արդյունք ցույց տվեք, որպեսզի ներդրումներն արվեն, օդի մեջ հո չե՞նք կարող դնել այդ փողերը, գնան-կորչեն»: Ընդ որում, գումարային այն «տրցակը», որ կհատկացվի «Համախմբում» կուսակցությանը, բավականին ներշնչող է, և, ինչպես ասաց իշխանական մեր բարձրաստիճան աղբյուրը, նման փողերի դեպքում Օսկանյանի կուսակցությունն իսկապես կարող է ինչ-որ բանի հասնել. «Մնում է` Վարդան Մինասիչը դուրս գա իր իսկ ասածի «տակից». այն է` կեղծիքներ չպետք է լինեն, իսկ թե ինչպես է նա այդ փողերը ծախսելու և ինչի վրա, կերևա ընթացքում։ Հուսամ` ձայներ չեն գնվի դրանցով»:

Դիտվել է՝ 5854

Մեկնաբանություններ